Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 19 » Ինչպես տնային պայմաններում մեկընդմիշտ ազատվել ցելյուլիտից
15:25
Ինչպես տնային պայմաններում մեկընդմիշտ ազատվել ցելյուլիտից

Եվ այսպես, ինչ միջոցներ մենք պետք է ձեռնարկենք ցելյուլիտից ազատվելու համար:

Սահմանափակել ճարպային սնունդը

Պետք է սահմանափակենք ճարպային սննդի ընդունումը: Խմենք ավելի շատ բնական թարմ հյութեր եվ կանաչ թեյ, ուտենք ավելի շատ թարմ բանջարեղեն եվ մրգեր: Նախապատվություն տանք շատ սպիտակուց եվ քիչ ճարպ պարունակող սննդամթերքին:

Ընդունել վիտամիններ

Սկսենք կուրսերով ընդունել վիտամին А եվ Е, ինչպես նաեվ ասկոռուտին: Այս վիտամիններն օգնում են մաքրել օրգանիզմը վնասակար ճարպերից, իսկ ասկոռուտինն ամրացնում է անոթների պատերը, կարգավորելով արյան շրջանառությունը, որի խանգարումը նպաստում է ցելյուլիտի առաջացմանը:

Թռչկոտել, ցատկել

Ամեն օր պարան թռնենք: Բժիշկները ժամանակակից աղջիկների մոտ ցելյուլիտի վաղ դրսեվորումների պատճառ են համարում այն, որ աղջիկները դադարել են ցատկել: Առաջ մենք ցատկում էինք «ռեզին» խաղալիս, զբոսանքի գնալիս մեզ հետ պարան էինք վերցնում, որ ցատկենք:

Ակտիվ կենսապերպ վարել

Պետք է ավելի շատ շարժվենք, ոտքով քայլենք, լողանք, հեծանիվ եվ անվաչմուշկներ քշենք, ձմռանը սահենք չմուշկներով, իսկ ավելի լավ է՝ դահուկներով : Իհարկե՝ մկաններն ամրացնելու եվ ավելորդ ճարպը հեռացնելու համար ճիշտ կլիներ սկսեինք մարզասրահ հաճախել: Բայց եթե ժամանակ չենք գտնում մարզասրահի համար, մարմնամարզությամբ կարելի է զբաղվել տանը, շաբաթական գոնե երկու անգամ՝ 40 – 60 րոպե: Վարժությունների հիմնական մասը պետք է ուղղված լինի ազդրերի եվ հետույքի մկանների ձգմանը:

Կոնտրաստ ցնցուղ ընդունել

Սկսենք կոնտրաստ ցնցուղ ընդունել: Այն ակտիվացնում է նյութափոխանակությունը, դարձնում է մաշկն ավելի էլաստիկ ու առաձգական: Պետք է սկսել այնպես, որ կոնտրաստը մեծ չլինի. տաք ջուրը՝ 38 աստիճան, սառը՝ 28. Տեվողությունը. տաք ջուրը՝ մեկուկես րոպե, սառը՝ կես րոպե: Իրականացնում ենք հինգ ցիկլ՝ աստիճանաբար ավելացնելով տաք ջրի ջերմաստիճանը եվ իջեցնելով սառը ջրի ջերմաստիճանը: Գործողության վերջում տաք ջրի ջերմաստիճանը պետք է լինի մոտ 40 աստիճան, իսկ սառը ջրինը 20. Ամբողջը մեզնից կխլի ընդամենը 10 րոպե: Կոնտրաստ ցնցուղ չի կարելի ընդունել դաշտանի օրերին:

Մարմնի սկրաբ օգտագործել

Օգտագործում ենք մարմնի սկրաբ: Այդ նպատակին կծառայի աղացած սուրճը: Խառնում ենք սուրճը սերուցքի կամ թթվասերի հետ, ավելացնում ենք մի քիչ մեղր եվ մերսող շարժումներով քսում ենք մարմնի մաշկին: Թողնում ենք մի քանի րոպե, հետո լվանում ջրով: Էֆեկտիվ կլինի պիլինգի համար օգտագործել ծովի աղ՝ ջրիմուռներով: Խոնավ մաշկին մերսող շարժումներով քսում ենք ծովի աղը, թողնում ենք մի քանի րոպե եվ լվանում ենք ջրով:

Դիտումներ: 306 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<