Life.panorama.am-ը գրում է.
Ցանկանում եք տպավորություն թողնել ձեզանով հետաքրքրվող տղամարդու վրա՞: Այդ դեպքում ձեզ կհետաքրքրի, թե ինչպիսի կանայք չեն գրավում տղամարդկանց: Կարդացեք նրանց հարցման արդյունքում ձևավորված ցանկը:
1. Գիշատիչներ. Նրանք միշտ շատ գրավիչ են: Նրանք գրգռում են և ինտրիգ առաջացնում: Տղամարդիկ հեշտությամբ ընկնում են նրանց իշխանության տակ: Այս տեսակի համար կարևոր չէ սերը, գլխավորը` փորձարկել տղամարդկանց վրա իրենց իշխանության ուժը: Երկարատև կապվածությունը նույնպես նրանց համար չէ:
2. Պահանջկոտներ. Նրանք սիրում են քնքշություն և հոգատարություն: Նրանք կարող են սիրել տղամարդուն, բայց մի պայմանով, որպեսզի նա մշտապես սիրի և գուրգուրի իրենց: Բացի այդ, նրանց ընտրյալը պետք է պարտադիր լինի ապահովված, որպեսզի կատարի նրանց քմահաճույքներն ու ցանկությունները: Եթե գրպանը դատարկվեց, ապա սերն էլ կանցնի:
3. Էգոիստներ. Նրանք ֆիքսված են միայն իրենց վրա, իրենք իրենց համարում են աշխարհի կենտրոնը: Ուրիշի կարծիքը իրենց հետաքրքիր չի: Տղամարդը պետք է կատարի միայն նրանց ցանկությունները, խոսի նրանց թույլտվությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ