Աքիլեսը Տրոյական պատերազմի ամենամեծ հերոսն էր։ Նա Թեսալիայի արքա Պելևսի ու Թետիս աստվածուհու որդին էր՝ համաձայն հունական դիցաբանության, ինչպես նաև ամենաքաջ հերոսը հին հույների շարքերում։ Համաձայն լեգենդի՝ Թետիսը նրան լողացնում էր Ստիքս գետում, ինչի արդյունքում հերոսի մարմինը չէր կարող վնասել ոչ մի զենք, ու միայն գարշապարը, որից բռնում էր մայրը, երբ ընկղմում էր մանկիկին ջրի մեջ, խոցելի էր մարդկային զենքերի համար։ Համաձայն նույն լեգենդի՝ Աքիլեսը սպանվեց Պարիսի արձակած թունավոր նետով, որն Ապոլլոն աստվածն ուղղել էր նրա միակ խոցելի կետին։

3. Մաքսիմին 1-ին Թրակիացի. «Գլադիատոր»
Գայոս Հուլիոս Վերոս Մաքսիմին Թրակիացին «Գլադիատոր» ֆիլմի գեներալ Մաքսիմուսի նախատիպն է։ Նա առաջին «զինվորական կայսրն էր», ով բարձրացավ ամենաներքևներից և իշխեց 235 թվականի մարտի 20-ից մինչև 238 թվականի մարտի 22-ը։ Նա աչքի էր ընկնում հսկայական հասակով (ավելի քան 2.5 մետր) ու գերմարդկային ուժով։ Վաղ մանկության տարիներին նա հովիվ է եղել, իսկ հետագայում առաջնորդել է պատանիներին ու դարանակալել ավազակներին՝ պաշտպանելով յուրայիններին վերջինների հարձակումներից։ Նա այնքան հսկայամարմին էր, որ, օրինակ, կանացի թևնոցները կարողանում էր որպես մատանի կրել։ Նա նաև քաջ էր, առնական գեղեցկություն ուներ, անսանձ խառնվածք, խիստ էր ու գոռոզ, արհամարհական՝ շփման մեջ, բայց հաճախ արդարամտություն էր դրսևորում։

4. Ուիլիամ Ուոլես. «Քաջ սիրտը»
Ուիլիամ Ուոլեսը շոտալանդացի ասպետ ու զորահրամանատար էր, ով հանդիսանում էր ապստամբ շոտլանդացիների առաջնորդներից մեկն Անգլիայի դեմ մղված անկախության պատերազմի ժամանակ։ 1297-1298 թվականին եղել է Շոտլանդիայի պահապան-ռեգենտը։ Ներկայումս նա ընկալվում է Շոտլանդիայում որպես հայրենասեր ու ազգային հերոս։ Ֆիլմում մեզ ներկայացող Ուոլեսն էապես տարբերվում է իրական պատմական կերպարից, օրինակ, նրանով, որ իբր գեղջկական ընտանիքից էր ու մարտի դաշտում կռվում էր առանց զրահների և այլն։

5. Գեորգ VI. «Արքան է խոսում»
Գեորգ VI-ը Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ավստրալիայի ու Հարավային Աֆրիկայի արքան էր 1936 թվականի դեկտեմբերի 11-ից, ինչպես նաև Եղիսաբեթ 2-րդ թագուհու հայրը։

6. Կլեոպատրա VII Ֆիլոպատոր. «Կլեոպատրա»
Հելլենիստական Եգիպտոսի վերջին թագուհին մակեդոնական Պտղոմայոսների արքայատոհմից էր։ Նա հռակ ձեռք բերեց շնորհիվ հռոմեացի զորավար Մարկ Անտոնիոսի հետ ունեցած սիրո դրամատիկ պատմության։ Նրա իշխանության տարիներին Եգիպտոսը գրավվեց Հռոմի կողմից, իսկ ինքը՝ Կլեոպատրան, ինքնասպանություն գործեց, որպեսզի չդառնա առաջին հռոմեական կայսեր՝ Օկտավիանոս Օգոստոսի գերին։ Կլեոպատրան դարձել է ամենապոպուլյար անտիկ պերսոնաժներից մեկը կինոինդուստրիայում և գրականության մեջ։

7. Լեոնիդես I. «300 սպարտացիներ»
Լեոնիդեսը Սպարտայի արքաներից էր՝ Ագիդոսների արքայատոհմից, ով իշխել է Ք.Ա. 491-480 թվականներին։ Նրա հայրն Անաքսանդրիդեսն էր, իսկ ինքը՝ Լեոնիդեսը, համարվում էր Հերակլեսի 20-րդ սերնդի ժառանգներից։ Իր իշխանության 10 տարիների ընթացքում Լեոնիդեսը ոչ մի ակնառու բան չի արել, բայց անմահացրեց իր անունը Թերմոպիլեսյան ճակատամարտի շնորհիվ, որտեղ նրա հրամանատարության ներքո մոտ 6000 հույն ռազմիկներ, որոնցից 300-ը Լեոնիդասի սպարտական թիկնազորն էր, անձնուրաց կերպով պայքարում էին տասնյակ անգամներով ավելի մեծ պարսից զորքի դեմ։ Ինչպես գիտենք, ի վերջո Լեոնիդեսն ու իր զինակիցները գրեթե ամբողջությամբ սպանվեցին, բայց հավերժ մտան պատմության մեջ։

8. Ալեքսանդր Մակեդոնացի. «Ալեքսանդր»
Ալեքսանդրն իշխանության անցավ Մակեդոնիայում Ք.Ա. 336 թվականին ու հիմնեց աշխարհակալ տիրություն շնորհիվ զորավարի իր հանճարի, սական նրա հիմնած տիրությունը փուլ եկավ նրա մահից անմիջապես հետո։ Արևմտյան պատմագրության մեջ նա առավել հայտնի է որպես Ալեքսանդր Մեծ, ու դեռ անտիկ ժամանակաշրջանում նա արդեն համարվում էր պատմության ամենամեծ զորավարներից մեկը։
Գահ բարձրանալով 20 տարեկան հասակում՝ հոր սպանությունից հետո, Մակեդոնացին սկզբում ապահովեց երկրի հյուսիսային սահմանները, այնուհետև, ավարտելով մնացած Հունաստանի հպատակեցումը, ավիրելով Թեբեն, Ք.Ա. 334 թվականին ձեռնարկեց իր լեգենդար արշավանքը դեպի Արևելք, որտեղ 7 տարվա ընթացքում ծայրից ծայր գրավեց պարսկական կայսրությունը, իսկ հետո ձեռնամուխ եղավ Հնդկաստանը գրավելուն, բայց ստիպված եղավ կիսատ թողել այդ ձեռնարկությունը, քանի որ նրա զինվորները հոգնել էին անվերջանալի արշավանքից ու դժգոհ էին։
Ալեքսանդրի կողմից հիմնած քաղաքներից ոմանք այսօր էլ հանդիսանում են տարբեր երկրների խոշորագույն քաղաքներ, իսկ նրա արշավանքների արդյունքում հունական գաղութացումը բերեց հելլենիզմի տարածմանը։ Ալեքսանդրը մահացավ ծանր հիվանդությունից Բաբելոնում՝ դեռ 33 տարին չբոլորած, ինչից անմիջապես հետո նրա կայսրությունն իրենց մեջ կիսեցին նրա զորավարները՝ դիադոխները, ինչից հետո մի քանի տասնամյակ անդադար շարունակվում էին այսպես կոչված Դիադոխների պատերազմները։

9. Պու Ի. «Վերջին կայսրը»
Մանչուրական Ցին-Այսինցզյուէլո արքայատոհմի (այսին գիրո՝ «ոսկե տոհմ») վերջին կայսր Պու Ին ծնվել է 1906 թվականի փետրվարի 7-ին ու արդեն երկու տարեկան հասակում դարձավ կայսր։ 1911 թվականի հեղափոխության արդյունքում 1912 թվականի փետրվարի 12-ին Պու Ին հրաժարվեց գահից, ու իշխանությունն անցավ նախագահ Յուան Շիկային։ 13 տարի ապրելով «էլիտար պայմաններում»՝ 1924 թվականին Պու Ին արտաքսվեց հանրապետական բանակի կողմից։ 1932 թվականին նա դարձավ Մանչժոու-Գոու խամաճիկ-պետության գերագույն իշխող, իսկ 1945 թվականի օգոստոսի 19-ը դարձավ Չինաստանի վերջին կայսր իշխանության վերջին օրը։

10. Սպարտակ. «Սպարտակ. արյուն և ավազ»
Հռոմեացիների կողմից գերված նախկին թրակիացի զինվորը, ում գլադիատոր դարձրեցին, դարձավ պատմության ամենահայտնի ստրուկների ապստամբության առաջնորդը, որը ծավալվեց ժամանակակից Իտալիայի տարածքում Ք.Ա. 74-71 թվականներին։ Սպարտակի բանակը բաղկացած էր փախուստի դիմած գլադիատորներից ու ստրուկներից, բայց այն մի քանի ճակատամարտերում կարողացավ ջախջախել հռոմեական կանոնավոր լեգիոնները, այդ թվում նաև երկու կոնսուլական բանակ։ Այս իրադարձությունները պատմության մեջ մտան որպես Սպարտակի ապստամբություն, որը թվով երրորդ խոշոր ստրկական ապստամբությունն էր Հռոմում՝ առաջին և երկրորդ Սիցիլիական ապստամբություններից հետո։