Աշխարհի քարտեզները, որ մենք փոքր հասակից ուսումնասիրում ենք, հատկապես այն քարտեզները, որոնց մեզ ծանոթացնում են դպրոցում, ձևավորում են մեր պատկերացումը աշխարհի կառուցվածքի մասին: Այստեղ ոչ մի վատ բան չկա, եթե մենք չմոռանանք, որ այդ քարտեզներն ընդամենը աշխարհի պայմանական ու խեղաթյուրված արտացոլումն են:
Սակայն, մեզանից շատերը իրենց սեփական պատկերացումն ունեն աշխարհի մասին՝ հիմնված այդ քարտեզների վրա: Մենք սկսում ենք հավատալ, որ այն երկրները, որոք աշխարհում դոմինանտ դեր ունեն, գտնվում են երկրագնդի կենտրոնում, իսկ նրանք որոնք, երկրորդական դեր ունեն, գտնվում են ծայրամասերում:
Ինչպես նշված է ներքևում, տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ավստրալիայում, Չիլիում, Հարավային Աֆրիկայում, աշխարհի քարտեզները տարբերվում են իրարից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կընտրի հեղինակը նշված 3 պայմաններից.
- Ինչպե՞ս կենտրոնացնել Երկիրը Արևելքի ու Արևմուտքի նկատմամբ:
- Ինչպե՞ս կենտրոնացնել Երկիրը Հյուսիսի ու Հարավի նկատմամբ:
- Նախագծման ի՞նչ մեթոդ կիրառել:
Աշխարհի քարտեզը Ռուսաստանի համար

Աշխարհի ուղղահայաց առանցքը ( Արևմուտքի և Արևելքի կենտրոնացում) անցնում է Մոսկվայով: Ամերիկան և Ավստրալիան գտնվում են ծայրամասերում: Խաղաղ օվկիանոսը չի ընկալվում որպես անբաժան տարածք:
Աշխարհի քարտեզը Եվրոպայի համար

Աշխարհի ուղղահայաց առանցքը անցնում է Լոնդոնով: Ինչպես ռուսական տարբերակում, այստեղ նույնպես Ամերիկան ու Ավստրալիան տեղակայված են ծայրամասերում, իսկ Խաղաղ օվկիանոսը չի ընկալվում որպես անբաժան տարածք: Բացի այդ հասարակածը (Հյուսիսի և Հարավի կենտրոնացում) տեղակայված է քարտեզի ներքևի կեսի հատվածում, որը Աֆրիկան, Հարավային Աֆրիկան ու Ավստրալիան ավելի փոքր են դարձնում Հյուսիսային Ամերիկայի ու Եվրասիայի նկատմամբ, քան իրականում:
Աշխարհի քարտեզը ԱՄՆ-ի համար

Աշխարհի ուղղահայաց առանցքը անցնում է ԱՄՆ-ով: Այս քարտեզի համաձայն Ամերիկան մի «կղզի» է, որը արևմուտքից ողողվում է Խաղաղ օվկիանոսի ջրերով, իսկ Արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի: Ինչպես եվրոպական քարտեզում, այստեղ նույնպես հասարակածը տեղակայված է քարտեզի ներքևի կեսում, որը Հյուսիսային Ամերիկան ու Եվրասիան ավելի մեծ է դարձնում քան հարավային Ամերիկան, Աֆրիկան ու Ավստրալիան, այսինքն՝ քան իրականում: Բացի այդ ամերիկացու համար բարդանում է Ռուսաստանի, Հնդկաստանի ու Չինաստանի մասին պատկերացում կազմելը. քարտեզում այս երկրները երկու անգամ են հայտնվում արևմուտքում ու արևելքում:
Աշխարհի քարտեզը Չինաստանի համար

Չինաստանն իր հեղինակած քարտեզի վրա գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին: Դեպի այս օվկիանոս ելք ունեն բոլոր մայրցամաքները բացի Աֆրիկայից ու Եվրասիայից, որոնք պարզվում է ,այս դեպքում, իրենց տեղն են գտնում աշխարհի ծայրամասային հատվածում:
Աշխարհի քարտեզը Ավստրալիայի համար

Գոյություն ունի ընդհանուր կարծրատիպ , որ այն ինչ գտնվում է վերևում, ունի դոմինանտ դեր, իսկ ներքևում գտնվողները ստորադաս կարգավիճակում են: Ավստրալացիները ոչ միայն աշխարհի ուղղահայաց առանցքն են անցկացնում իրենց մայրցամաքով, այլ նաև քարտեզը շրջում են 180 աստիճանով: Միացյալ Նահանգների նման, այս մայրցամաքը նույնպես քարտեզի վրա ներկայանում է որպես մի կղզի ՝ ընկած 3 օվկիանոսների միջև՝ Խաղաղ, Հնդկական, Հարավային: Բացի այդ կարևոր դեր է խաղում նաև Անտարկտիկան, որը բոլոր քարտեզներում թաքնված է ներքևի հատվածում:
Աշխարհի քարտեզը Հարավային Աֆրիկայի համար

Հարավային Աֆրիկան Ավստրալիայի նման գտնվում է վերևում, այլ ոչ թե քարտեզի ներքևի հատվածում, որն էլ թույլ է տալիս պատկերացում կազմել, որ նա դոմինանտ է մյուս երկրների նկատմամբ: Հարավային Աֆրիկան այս քարտեզում ներկայանում է որպես թերակղզի ՝ տեղակայված 2 օվկիանոսների ՝ Հնդկական ու Ատլանտյան, միջև: Խաղաղ օվկիանոսի տարածքն ու Ռուսաստանն անցնում են ծայրամաս:
Աշխարհի քարտեզը Չիլիի համար

Աշխարհի այս քարտեզը կազմվել է Ռազմական աշխարհագրական ինստիտուտի պատվերով հետագայում դպրոցական դասագրքերում ներառելու նպատակով: Ավստրալական քարտեզի նման, սա նույնպես շրջված է, որի շնորհիվ Չիլին դոմինանտ դիրքում է: Քարտեզի մեջտեղում խաղաղ օվկիանոսն է , որը կապված է Չիլիի ներկայիս քաղաքականության հետ, որի նպատակն է դառնալ Խաղաղօվկիանոսյան տարածքի բիզնես կենտրոններից մեկը: Սրանով Չիլին ինչ-որ բանով նման է Չինաստանին: Աֆրիկան ու Եվրոպան այս քարտեզում զբաղեցնում են ծայրամասային դիրքեր:
Աղբյուրը՝http://mediamonitor.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%BD%D6%84-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6%D5%A8-%D5%BF%D5%A1%D6%80/
|