Շաբաթ, 06.12.2025, 09:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 23 » Ինչպիսին է կյանքն աշխարհի ամենախիտ բնակեցված վայրում
13:34
Ինչպիսին է կյանքն աշխարհի ամենախիտ բնակեցված վայրում

Այստեղ չկան բժիշկներ։ Էլեկտրականությունն այստեղ միայն 5 ժամ է մատակարարվում։ Այս վայրում չկա հոսող ջուր կամ կոյուղի, իսկ խմելու մաքուր ջուրն այստեղ է բերվում կոլումբիական նավատորմի կողմից ամեն երեք շաբաթը մեկ։

Santa Cruz del Islote is a squeeze.

Բարի գալուստ Սանտա Կրուզ դել Իսլոտե։ Այս գողտրիկ Կարիբյան կղզին խելահեղորեն խիտ բնակեցված վայր է։ Այն ընդամենը 12,000 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, սակայն ինչ-որ կերպ այստեղ 1200 մարդ է կարողացել տեղավորվել, ինչը նշանակում է, որ այն 4 անգամ ավելի խիտ է բնակեցված, քան Մանհեթենը։

Գտնվելով Սան Բերնարդո թերակղզու վրա՝ այն Կոլումբիայի Կարթագենա բնակավայրից երկու ժամվա հեռավորության վրա է գտնվում։ Տեղի լեգենդների համաձայն՝ այն հայտնաբերվել է 150 տարի առաջ ափամերձ Բարու քաղաքի (կղզուց 50 կմ հեռավորության վրա) ձկնորսների կողմից։

Հայտնաբերված կղզին գրավեց ձկնորսներին նրանով, որ այստեղ մոծակներ չկային, ինչը բացառիկ երևույթ է այս շրջանի համար։ Եվ նրանք ճամբար հիմնեցին այստեղ։

Santa Cruz del Islote

Այսօր այստեղ 90 տներ կան, երկու խանութ, մեկ ռեստորան ու մեկ դպրոց։ Տարածքն այնքան սահմանափակ է, որ շատ կառույցներ ջրի վրա են կառուցված, և կղզու մի մասն արհեստական է։

Կղզում միակ բաց տարածքը փոքրիկ «հրապարակն» է, որի տարածքը թենիսի դաշտի կեսի չափ է։

Կղզու բնակիչներից շատերն աշխատում են մոտակա կղզիներում։ Կյանքն այստեղ չափազանց խաղաղ է, երեխաները միշտ իրենց լավ են պահում, իսկ դռները երբեք կողպեքով չեն փակվում։

Life is actually quite relaxing, although cramped.

Կղզու 66-ամյա բնակիչ Ջուվենալ Խուլիոն պատմել է.

Այստեղ բռնություններ կամ հանցագործություններ երբեք չեն լինում, մենք ոստիկանության կարիք չունենք, մենք բոլորս ճանաչում ենք միմյանց և վայելում ենք մեր օրերը։

Չնայած հանցագործություններ դեպքեր չեն գրանցվում, այստեղ անվտանգության մի աշխատակից կա։ Նա իր աշխատանքն է կատարում, որովհետև Կոլումբիան այս կղզում դպրոց է ֆինանսավորում, ուր 80 աշակերտ է հաճախում, իսկ այստեղի օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր դպրոց պետք է անվտանգության աշխատակից ունենա։
Ինչևէ, նրանք դրա կարիքն ամենևին էլ չունեն, և ուսուցիչներն աշակերտներին նկարագրում են որպես «հնազանդ»։

Stunning. Picture: A TripAdvisor traveller

Երբ ինչ-որ մեկը մահանում է Սանտա Կրուզ դել Իսլոտեում, մահացածների մարմինները թաղելու համար հարևան կղզի են տեղափոխում, քանի որ գերեզմանների համար այստեղ տեղ չկա։

Եվ չնայած այս «սեղմված» վիճակին՝ տեղացիները սիրում են իրենց ապրելակերպը՝ այն նկարագրելով որպես «փառավոր կյանք»։ 

Դիտումներ: 232 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<