Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 24 » Իրեր, որոնք ավելի կեղտոտ են, քան զուգարանակոնքը (լուսակարներ)
19:35
Իրեր, որոնք ավելի կեղտոտ են, քան զուգարանակոնքը (լուսակարներ)

Շատերի կարծիքով զուգարանակոնքը  տան «ամենակեղտոտ» հատվածն է։ Իրականում կան այնպիսի իրեր ու մակերևույթներ տան մեջ, որոնք, ենթադրվում է, թե մաքուր են, սակայն զարմանալիորեն զուգարանակոնքերից ավելի աղտոտ են և բակտերիաներով լի, գրում է list25.com-ը։


Սառույցice
ԱՄՆ-ում արագ սննդի կետերի հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի կետերում մատուցված սառույցը 70%-ով ավելի բակտերիաներ է պարունակում, քան զուգարանակոնքում առկա ջուրը։
 

Լոգարանի հատակfloor
Այնքան էլ անսպասելի չէ իմանալ, թե լոգարանի հատակը հարուստ է բակտերիաներով, սակայն այն, որ դրա 6.5 սանտիմետր քառակուսի մակերեսին կա 2 միլիոն բակտերիա, իսկապես զարմանալի է։ Զուգարանակոնքի 6.5 սմ քառակուսու վրա կա միայն 50 բակտերիա:
 

Աշխատանքային սեղանdesk
Աշխատավայրում գտնվող աշխատասեղանի վրա 400 անգամ ավելի բակտերիաներ կան, քան զուգարանակոնքի վրա։


Ստեղնաշարkeyboard
Համակարգչի ստեղնաշարի վրա 200 անգամ ավելի շատ բակտերիա կա, քան զուգարանակոնքի։


Բջջային հեռախոսcellphone
Մեր բջջային հեռախոսների վրա կա 10 անգամ ավելի շատ բակտերիա, քան զուգարանակոնքի, քանի որ մենք դրանց դիպչում ենք օրվա մեջ բազմաթիվ անգամ։ Մենք լվանում ենք մեր ձեռքերը, իսկ քանի՞ անգամ ենք «լվանում» բջջայինները։


Ռեստորանի մենյուmenu
Սովորաբար ռեստորանի մենյուն ձեզանից առաջ շատերն են ընթերցել և դիպչել, իսկ մենյուները ոչ ոք չի մաքրում կամ մանրէազերծում։ Դրանք պարունակում են 100 անգամ ավելի բակտերիաներ։


Խոհանոցային տախտակknife
Այո, այստեղ դուք կտրում եք բանջարեղեն և մրգեր, սակայն տախտակը ավելի շատ բակտերիաներ է պարունակում, քան զուգարանակոնքը։ Մասնագետները նշում են, որ հիմնականում ժամանակի ընթացքում կեղտ է կուտակվում փայտի մանր ճեղքերում, իսկ, օրինակ, հում միսը մեծ քանակությամբ մանրէներ է պարունակում, որոնք դիպչելով տախտակին՝ մնում են դրա վրա և մինչև այն լավ չեռացվի չմանրէազերծվի։


Գորգcarpet
Գորգերի 6.5 քառակուսի սմ-ի վրա ավելի քան 200.000 բակտերիաներով, համարվում են 4.000 անգամ ավելի կեղտոտ, քան զուգարանակոնքերը։
 

Սառնարանrestaurant
Սառնարանների լաբորատոր փորձաքննությունից հետո մեծ մասի մոտ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, դիզենթերիայի հարուցիչներ կամ այլ աղիքային հիվանդություններ առաջացնող մանրէներ։
 

Բարձpillow
Ժամանակի ընթացքում մաշկի մահացած բջիջները և փոշին հավաքվում են բարձերի մեջ, որոնք դառնում են մանրէների գնդեր ձեր գլխի տակ։


Փող


Զարմանալի չէ, պարզել, որ փողի վրա ավելի շատ են մանրէները, քան զուգարանակոնքի վրա։
 

Ցնցուղի գլխիկshowerhead
Որքան էլ մտածեք, որ լողանալով մաքրվում եք, իրականում ցնցուղի գլխիկի վրա և լոգարանի մեջ մանրէները զուգարանակոնքից շատ են:
 

Պայուսակներ, դրամապանակներhandbag
Ուր որ դուք գնում եք, ձեզ հետևում են պայուսակներն ու դրամապանակները՝ հավաքելով իրենց վրա բազմաթիվ մանրէներ։
 

Իսկ այն հարցին, թե ինչպես պատահեց, որ վերոնշյալ իրերն այդքան կեղտոտ էին, քան զուգարանակոնքը, պատասխանը պարզ է. մարդիկ մշտապես մտածում են, թե զուգարանը կեղտոտ է և մաքրում են հաճախակի, ի տարբերություն այլ իրերի, որոնց մաքրման միտք անգամ չի առաջանում։


Իսկ զուգարանակոնքը մարդիկ մաքրում են բազմապիսի թթուներ և քլոր պարունակող միջոցներով։

toilet

Աղբյուրը՝Tert.am

Դիտումներ: 340 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<