Շաբաթ, 06.12.2025, 08:01
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 24 » Ջենիֆեր Լոպեսի հիշարժան արտահայտություններն ու կրքոտ լուսանկարները
20:01
Ջենիֆեր Լոպեսի հիշարժան արտահայտություններն ու կրքոտ լուսանկարները

Այս երգչուհին տարեցտարի էլ ավելի է գեղեցկանում, նա ամենասեքսուալ և ցանկալի կանանց շարքում է, նա երկու երեխաների մայր է, նրա յուրաքանչյուր ելույթ միան բարձր ծափահարությունների է արժանանում, իսկ նրա ցանկացած երգ միանգամից հիթ է դառնում: Խոսքը երգչուհի Ջենիֆեր Լոպեսի մասին է, ով այսօր դառնում է 46 տարեկան:

Երգչուհու ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք նրա արած հիշարժան արտահայտությունները և մի քանի հետաքրքիր փաստ նրա մասին:

  1. Մեծ ազդրերի և նեղ իրանի համար երիտասարդ տարիքում Ջենիֆեր Լոպեսին «La Guitarra» (կիթառ) էին անվանում, իսկ տաքարյուն բնավորության համար՝ կրակ:
  2. Ջենիֆերը միակն է, ով ըստ FHM ամսագրի՝ երկու անգամ ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ կինը։                                          
  3. 2013 թվականին Հոլիվուդյան փառքի պուրակը երգչուհուն նվիրված աստղով է համալրվել: Նրա աստղը 2500-րդն էր այդ պուրակում:
  4. Ջենիֆերի մարմինը Նյու Յորքի ապահովագրական ընկերություններից մեկում ապահովագրված է մեկ մլրդ եվրոյով:
  5. «Falling Down» ֆիլմում նկարահանվելու համար երեք ամիս շարունակ Ջենիֆերը մարտարվեստի դասերի է գնացել:

 

«Ես ուզում եմ լավ դերասանուհի դառնալ, ուզում եմ կատարելագործվել՝ որպես երգչուհի և երգահան, նկարահանվել ֆիլմերում, քանի որ գիտեմ, որ երբեք չի գա այդ օրը, երբ ես կզգամ, որ ամեն ինչի հասել եմ»:

«Գեղեցկությունը միայն արտաքուստ է, մաշկի վրա։ Ես կարծում եմ՝ կարևոր է գտնել մտքի, մարմնի և հոգու ներդաշնակությունը»:

«Երբ ես փոքր էի, ամբողջ ժամանակ երգում էի, պարում էի, խաղում էի ինչ-որ տարբեր դերեր: Իսկ երբ մեծացա, ես ստիպված չէի ձևացնել կամ հորինել ինչ-որ բան»:

«Ես գիտեմ՝ դա այն էր, ինչ ուզում էի: Ես պատրաստվում էի դառնալ երգչուհի, պարուհի և նկարահանվել ֆիլմերում: Ես պատրաստվում էի դա անել կամ մահանալ՝ փորձելով դա անել: Ահա թե որն է իմ կյանքը»:

«Ես մարդկանց մասին կարծիք եմ կազմում նրանց օծանելիքի հոտից, ոչ թե նրանց հագուստի ոճից»:

«Երբ ես պատկերացնում էի, որ տասը տարի անց գիշերները երեխաների հետ պետք է նստեմ տանը, իսկ նրանց հայրը պետք է թափառի՝ Աստված գիտի, թե որ ակումբներով, ես որոշեցի չամուսնանալ Պաֆ Դիի հետ»:

«Ակնհայտ է, որ տղամարդուն դժվար է մնալ իմ փառքի ստվերում: Նա գիտի, որ երբեք չի վաստակի այնքան, որքան ես»:

«Ես միշտ ցանկացել եմ իմանալ՝ ինչպես է Ձեր նման տղամարդը նայում այնպիսի կնոջը, ինչպիսին ես եմ»:

Դիտումներ: 162 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<