Գիտնականները կատարյալ մարմին ունենալու առումով նոր գաղտնիք են բացահատել, որը հաջողությամբ աշխատում է, ինչպես դեռահասների մոտ, այնպես էլ մեծահասակների դեպքում: Մասնավորապես, ինչպես հաղորդվում է, դիետոլոգները խորհուրդ են տալիս օրվա երկրորդ կեսին առավելապես ուտել սպիտակուցային կամ սոյայի բաղադրատարրեր ունեցող սնունդ:
Միսուրիի համալսարանի գիտնականների խումբը անցկացրած փորձերի ընթացքում պարզել է, որ նման սննդակարգի հետևելու դեպքում, երեկոյան ժամերին արդեն օրգազնիմը կարիք չի ունենա ավելի շատ կալորիականությամբ սնունդ ընդունելու, ինչը առավելապես վերաբերվում է շաքար և ճարպ պարունակող սննդատեսակներին:
Զուգահեռ, գիտնականները նաև բացահայտել են, որ այս սննդակարգին հետևելու դեպքում, արձանագրվում է նաև կայտառության և աշխատունակության բարձրացում: Շեշտվում է, որ հատկապես լավ են սկսում աշխատել մարդու ուղեղի ճաչողական գործառույթները:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/06/02/perfect-body/347913
