Բազմաթիվ ֆիլմերում ռեժիսորները օգտագործում են ինտիմ բնույթի բաց տեսարաններ, ինչը հանդիսատեսի մոտ բնական հարց է առաջացնում. «Մի՞թե դերասանները իսկապես սիրով են զբաղվում տեսախցիկների առաջ»:
Past.am-ի հղմամբ` kulturologia.ru-ն ներկայացնում է հարցազրույց կինոմատոգրաֆի գաղտնիքներին ծանոթ մի անձնավորության հետ, որը մեկ անգամ չէ, որ գտնվել է նկարահանման հարթակում` ինտիմ տեսարանների նկարահանման ժամանակ:

-Իսկապ՞ես դերասանները ինտիմ կոնտակտի մեջ են մտնում:
-Իհարկե, ոչ: Եթե ռեժիսորը հաստատում է այդ փաստը, ուրեմն նա իսկական ռեժիսոր չէ:

- Դիպչո՞ւմ են դերասանները կամ դերասանուհիները միմյանց ինտիմ մասերին:
- Եթե չենք հաշվում այն ֆիլմերը, որոնք պատկանում են «մեծահասակների համար» կատեգորիաներին, ապա նկարահանման հարթակում նման բան տեղի չի ունենում: Անգամ այն պարագայում, երբ սցենարի համաձայն կարիք կա մարմնի ինչ-որ ինտիմ մասի ցուցադրության, ապա կան բազմաթիվ հարմարանքներ, որոնք թույլ են տալիս խուսափել մարմնի հատվածները ցուցադրելուց: Գոյություն ունեն հատուկ գլխիկներ առնանդամի կամ կանանց ինտիմ մասերը թաքցնելու համար՝ էլ չասած մարմնագույն ներքնազգեստի մասին:

- Ի՞նչ անել, եթե դերասանը ամաչում է:
-Դժվար է կիրք պատկերել, երբ գտնվում են 7 ժամ նկարահանման հարթակում, հոգնած եք, ռեժիսորն էլ պահանջում է կրկնել տեսարանը տասն անգամ շարունակ, իսկ նկարահանման հարթակում սարսափելի ցուրտ է կամ շոգ:
Ինտիմ տեսարանների նկարահանման ժամանակ նկարահանման հարթակում են դերասանները, օպերատորը, ռեժիսորն ու կոստյումները:
Գրեթե ամեն ֆիլմում դերասանների միջև սիրավեպ է սկսվում:

- Եթե ռեժիսորը ֆիլմ է նկարահանում, ապա նա մինչ նկարահանումները պետք է ունենա անկողնային տեսարանների ցուցակը, որը կարող է տրամադրվել նաև դերասաններին:
-Բազմաթիվ իրավիճակներում, որտեղ տեսարանները մասերով են նկարահանվում, պարտադիր չէ լինել մերկ ամբողջ տեսարանում:

-Ինչո՞ւ են ինտիմ տեսարանները այդքան իրական թվում:
- Խնդիրը նկարահանման դիրքի փոփոխությունն է, մարմի դիրքի, լուսավորողների պրոֆեսիոնալիզմն ու դերասանական տաղանդ:
