Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 3 » Կնոջ և տղամարդու ուղեղի 20 տարբերություն
19:04
Կնոջ և տղամարդու ուղեղի 20 տարբերություն

1

  1. 1.)Դեռ վաղուց ապացուցված է, որ կանանց ուղեղը 10%-ով փոքր է, քան տղամարդունը: Սակայն դա չի ազդում ինտելեկտի մակարդակի վրա:
  2. 2.)Հետաքրքիր է, որ տղամարդու ուղեղը տարիքին զուգընթաց ավելի արագ է փոքրանում, քան կնոջ ուղեղը:
  3. 3.)Միևնույն խնդիրը լուծելու համար` տղամարդիկ և կանայք գործի են դնում գլխուղեղի տարբեր մասեր:
  4. 4.)Եթե տղամարդը մոլորվել է, ապա նա կհիշի շարժման ուղղությունը և անցած հեռավորությունը, իսկ կինը`կողմնորոշիչ օբյեկտները: Այդպես է նաև մեքենայի ղեկին` տղամարդը հիշում է ճանապարհը հեռավորության թվային արժեքներով, իսկ կինը հաճախ մտապահում է ցուցանակները և խանութների ցուցափեղկերը:
  5. 5.)Կինն ավելի հաճախ է հիշում ամեն ինչ բոլոր մանրամասնություններով, իսկ տղամարդուն բավարար է ամփոփող միտքը:
  6. 6.)Տղամարդիկ ավելի արագ են ընկալում ինֆորմացիան, այդ պատճառով էլ ավելի արագ են արձագանքում:
  7. 7)Կանայք ավելի հաճախ կարող են ընկալել ինֆորմացիայի մի քանի հոսք, իսկ տղամարդիկ` նյարդայնանում են, երբ ստիպված են ինչ-որ բան անել միաժամանակ:
  8. 8)Տղամարդիկ ավելի ուժեղ են ճշգրիտ գիտություններում, իսկ կանայք` հումանիտար:
  9. 9)Տղամարդիկ սեքսի մասին մտածում են ամեն րոպե, իսկ կանայք` շաբաթվա ընթացքում մի քանի օր:
  10. 10)Կանայք ավելի զրուցասեր են: Այդպիսի զրուցասիրությունը կապված է ուղեղում հաճույքի կենտրոնի աշխատանքի հետ:
  11. 11)Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են արձագանքում կտրուկ և նյարդայնացնող ձայներին:
  12. 12)Վստահության ձեռք բերման համար կնոջն անհրաժեշտ է 20 վայրկյան ամուր գրկախառնություն:
  13. 13)Օրվա ընթացքում կանայք երեք անգամ շատ խոսքեր են օգտագործում, քան տղամարդիկ:
  14. 14)Կնոջ ուղեղը գործելու ընթացքում ավելի շատ է «տաքանում», քանի որ ավելի շատ գլյուկոզա է «այրվում»:
  15. 15)Կանանց և տղամարդկանց մոտ հումորի տարբեր պատկերացումներ են: Տղամարդկանց ավելի շատ հետաքրքրում է ուրախ ավարտը, իսկ կանայք հաճույք են ստանում հումորի նրբություններից և հանգուցալուծումից ավելի շատ հաճույք են ստանում, քան տղամարդիկ:
  16. 16)Կանանց մոտ ավելի լավ են զարգացած կազմակերպչական ունակությունները:
  17. 17)Տղամարդու լսողությունն ավելի թույլ է: Այդ պատճառով կանայք նկատում են ամենանուրբ ինտոնացիաները, իսկ տղամարդիկ` ոչ միշտ: Մինչդեռ տղամարդկանց մոտ ավելի լավ է զարգացած տեսողությունը, սակայն կանայք ավելի լավ եմ մտապահում պատկերի ցանկացած մանրամասնություններ:
  18. 18)Տղամարդիկ խոսքն ընկալում են տրամաբանության միջոցով, այդ պատճառով «լսում են այն, ինչ ասվում է», իսկ կանայք գործի են դնում ինտուիցիան և էմոցիաները, այդ պատճառով նրանց «ամենուր ինչ-որ ակնարկներ են թվում»:
  19. 19)Կանայք ավելի շփվող են, տղամարդիկ`ագրեսիվ մրցունակ: Այդ պատճառով, տղամարդիկ ավելի հաճախ են կռվում: Այդ նույն պատճառով կանայք նյարդայնանում են, քանի որ տղամարդիկ չեն կարող երկարատև զրույցներ վարել նրանց հետ, իսկ բանն այն է, որ տղամարդկանց խոսքը, որպես կանոն, թույլ է զարգացած:
  20. 20)Եթե ճանապարհին գնդակ է ընկած, ապա տղամարդը ոտքով կհարվածի, իսկ կինը, ամենայն հավանականությամբ, կվերցնի այն և կսեղմի կրծքին: Այդպես է դրսևորվում տղամարդկանց և կանանց տարբեր կոչումները:2

 

Դիտումներ: 449 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<