Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք
|
12blog.ru |
| Վիճակագրություն |
|---|
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 11 » Լիլիթ Հովհաննիսյանը դատարանում պարտվեց Արամ Անտինյանին
12:18 Լիլիթ Հովհաննիսյանը դատարանում պարտվեց Արամ Անտինյանին |
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Լիլիթ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ «BlogNews.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ պատասխանողի կողմից իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և պատասխանի հրապարակման պարտավորեցնելու պահանջների մասին։
02.04.2014-ից Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Լիլիթ Հովհաննիսյանի գործն ընդդեմ Արամ Անտինյանի։ Լիլիթ Հովհաննիսյանի ներկայացուցիչը հայցադիմումով հայտնել էր, որ 05.06.2014-ին BlogNews.am կայքի միջոցով հրապարակվել և համացանցում տարածվել է Լիլիթ Հովհաննիսյանի հասցեին վիրավորական արտահայտություններ պարունակող հոդված՝ «Լիլիթ Հովհաննիսյանը և Արամեն շատ խիստ նեղացրել են Վլադիվոստոկի հայերին» վերնագրով։ Հոդվածում հղում էր կատարված «Անկախ Հայաստան» օգտատիրոջ վրա։ Լիլիթ Հովհաննիսյանն Արամ Անտինյանից պահանջել էր հեռացնել գրառումը, հրապարակել ներողություն և պատասխան հրապարակել։
Ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները՝ դատարանը գտավ, որ հայցը ենթակա է մերժման, քանի որ միայն գլխավոր խմբագիր լինելու փաստի ուժով Արամ Անտինյանը չի կարող պատասխանատվություն կրել ենթադրյալ վիրավորանք հասցնելու համար, քանի դեռ չի ապացուցվել, որ նա է կատարել վիրավորանք հասցնելուն ուղղված գործողություններ։ Դատարանը գտավ, որ հայցապահանջն Արամ Անտինյանի դեմ ուղղված լինելու ուժով անհիմն է և ենթակա է մերժման։ Դատարանը գտավ նաև, որ հայցը մերժելու պայմաններում դատական ծախսերի մասով հայցվորի ներկայացրած պահանջը ևս ենթակա է մերժման։
BlogNews.am-ը շնորհակալություն է հայտնում «ELL PARTNERSHIP» փաստաբանական գրասենյակին՝ հանձինս ղեկավար Տարոն Սիմոնյանի և փաստաբան Արամայիս Մելքոնյանի։
|
|
Դիտումներ: 750 |
Ավելացրեց: Lev
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|