Շաբաթ, 06.12.2025, 09:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 26 » Լիլուն շքեղ մեքենա է նվիրել իր պրոդյուսերին
19:03
Լիլուն շքեղ մեքենա է նվիրել իր պրոդյուսերին
Լիլուն շքեղ մեքենա է նվիրել իր պրոդյուսերին

Երեկ կեսգիշերին երգչուհի Լիլուն ցնցող անակնկալ է մատուցել իր պրոդյուսեր ընկերուհի Լիլինային՝ նրա ծննդյան առթիվ նվիրելով «Hyundai» մակնիշի մեքենա: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ ի սկզբանե նպատակ չի ունեցել, որ այս տեղեկությունը հանրային դառնա. «Ես անկեղծ չեմ ուզել, որ այս տեղեկությունը հանրային դառնա, քանի որ ես սխալ եմ համարում դա: Ես իմ պրոդյուսերին, ով արդեն մի շատ մտերիմ ու լավ ըներուհին է, որոշեցի անակնկալ մատուցել և կեսգիշերին ընկերներով այս մեքենայով գնացինք նրան շնորհավորելու: Իհարկե, անակնակլը ստացվեց, ընկերուհիս ուրախությունից անգամ լաց եղավ,- պատմեց Լիլուն ու հավելեց,- պետք է նկատեմ, որ մենք ընտանիքիներով էլ ենք արդեն շատ մտերմացել և պատրաստվում ենք մեր կապը ավելի ամրացնել. շուտով ես կլինեմ Լիլինայի կնքամայրը»: Լիլուն մեզ հետ զրույցում նշեց, որ նվերը շատ սրտանց և առանց ընկերուհու է ընտրել. «Ես կխնդրեմ բոլոր նրանց, ովքեր այս նվերի ներքո այլ մտքեր կտեսնեն, պարզապես մի պահ ընդունեն, որ իմ քայլը եղել է պարզապես լավ ընկերոջ արարք, և կցանկանայի, որ դուք էլ շնորհավորեք ընկերուհուս»,- ընդգծեց նա:

Մեզ հետ զրույցում Լիլուն մի գաղտնիք բացահայտեց. «Այս մասին դեռ ոչ մեկ չգիտի, բայց ընդամենը մի քանի ժամից ես մեկնում եմ արտերկիր տեսահոլովակ նկարահանելու, որի ռեժիսորը Նիկ Եգիբյանն է: Երգը կլինի հիթային կատարում, որի երաժշտության հեղինակն է Նիկը, իսկ խոսքերը ես ինքս եմ գրել: Ի դեպ, տեսահոլովակը հավանաբար 1,5 ամսից կհանձնեմ հեռուստադիտողի դատին»,- զրույցը եզրափակելով՝ պատմեց Լիլուն:Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/05/26/lilu/344757

Դիտումներ: 409 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<