Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » Միջատներից ազատվելու 7 արագ միջոց
18:36
Միջատներից ազատվելու 7 արագ միջոց

168.am-ը գրում է.

Takprosto.cc կայքը ներկայացրել է 7 արագ միջոց՝ միջատներից ազատվելու համար:

1. Օղու մեջ մի քանի կաթիլ մեխակի յուղ ավելացրեք: Այս երկու բաղադրիչները խառնեք իրար, ապա ստացվածը ցանեք այն վայրերում, որտեղ հավաքվում են միջատները:

2. Խնձորի քացախ: Տարայի մեջ խնձորի քացախ լցրեք, այն պոլիէթիլենային ծածկով փակեք և ծակի վրա փոքրիկ անցք բացեք:

3. Սխտորի, դարչինի և կծու բիբարի խառնուրդ:  Որպեսզի միջատները չմտնեն ձեր բնակարան, այս խառնուրդը քսեք պատուհանի ծայրերին:

4. Քացախ և եթերային յուղեր: Հավասար չափով ջուրն ու քացախը խառնեք, ավելացրեք 15 կաթիլ եթերային յուղ: Խառնուրդը քսեք այն հատվածներին, որտեղ հավաքվում են միջատները:

5. Ցիտրոնելա և կոկոսի յուղ: Եթե ցիտրոնելայի 20-30 կաթիլը խառնեք կես բաժակ կոկոսի յուղի հետ, կարող եք ապահովել հանգիստ գիշեր ձեզ համար: Լավ խառնեք այս երկու բաղադրիչները, փոքր հատվածներով դրեք ողջ բնակարանում:

6. Վանիլի էքստրակտ և անանուխ: Վերցրեք ոչ խորը աման, բամբակ դրեք դրա մեջ և դրա վրա 4 ճաշի գդալ վանիլի էքստրակտ ավելացրեք: Դրանց վրա էլ անանուխի մի քանի տերև դրեք և այն ծածկեք թանզիֆով:

7. Հին, քերծված CD-ն ևս կարող է վախեցնել միջատներին ցերեկային ժամերին:

Դիտումներ: 824 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<