Այս վայրերը ոչ միայն իրենց բնույթով են յուրօրինակ, այլև անհավանական գեղեցկություն ունեն:
Բեպպու, Ճապոնիա

Բեպուն հայտնի է իր տաք աղբյուրներով:
Ռոռայմա լեռ, Հարավային Ամերիկա

Այդ լեռը բնության իրական գլուխգործոցներից է: այնտեղ գտնվող շատ բուսատեսակներ ու կենդանատեսակներ այլևս ոչ մի վայրում չկան: Միայն շատ փորձառու լեռնագնացներ կրող են հաղթահարել այդ լեռը:
Նակուրու լիճ, Քենիա

Շնորհիվ լճում առկա ջրիմուռների, Մակուրու լիճը իր մոտ է գրավում ամենամեծ թվով ֆլամինգոների:
Մահվան հովիտ, ԱՄՆ

Հազար կիլոգրամից ոչ պակաս կշռող հսկայական քարեր են իրենց հետևում հետքեր թողնում՝ կարծես ինքնակամ շարժվեն չորացած հողի վրայով:
Պամուկալե, Թուրքիա

Արդեն հազարավոր տարիներ մարդիկ լողում են Պամուկալեի լողավազաններում ու ջրամբարներում:
Գունավոր հողեր, Մավրիկիա

Աշխարհագրական գոյացություն է և ամենահայտնի զբոսաշրրջային վայրերից մեկը: Տեղանքի ավազը յոթ գույն ունի՝ երկնագույն, վարդագույն, դեղին, կարմիր, շականակագույն, մանուշակագույն, և կանաչ: Այդ երևույթին մինչ օրս բացատրություն չկա:
Պերիտո-Մորենոյի սառցադաշտ, Արգենտինա

Հսկայական սառցադաշտը նրանցից մեկն է, որ իսկապես մեծանում է: Երկրաբանները դեռ համաձայնության չեն եկել դրա մեծացման պատճառի վերաբերյալ: Նրա մակերևույթը կազմում է 250քկմ:
Ռոտորու, Նոր Զելանդիա

Քաղաքը գտնվում է Նոր Զելանդիայի հյուսիսում և հայտնի է իր գեյզերներով:
Պլիտվիցյան լճեր, Խորվաթիա

Լճերը առաջին վայրերից են, որոնք Ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ:
Շոկոլադե բլուրներ Բոհոլ կղզում, Ֆիլիպիններ

Երբ խոտը բլուրների վրա չորանում է այն շոկոլադի գույն է ստանում: Բլուրները զարմանալի համաչափ են և գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների:
|