Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 25 » Մթերքներ առողջ և գեղեցիկ ատամների համար
15:18
Մթերքներ առողջ և գեղեցիկ ատամների համար

produkty-dlya-zubovԱյս հոդվածում ներկայացվում են այն ամենատարածված մթերքները, որոնք ընդունակ են «վերանորոգել» ձեր ատամները:

Սակայն նախ հարկ է նշել, որ քաղցրի, խմորեղենի` մասնավորապես հացի և չիպսերի չափից շատ օգտագործումը խիստ վնասակար է ատամների համար: Ատամների փչանալուն նպաստում են նաև ծխելը, սպիրտային խմիչքները և ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը: Այս մասին հայտնում է garmoniazhizni.com-ը:

Իսկ ինչ ընդգրկել օրաբաժնում, որպեսզի ատամները միշտ լինեն սպիտակ, գեղեցիկ և առողջ:

Պանիր

Պանիրը դրականորեն է ազդում բերանի խոռոչի թթվային հաշվեկշռի վրա` այն նկատելիորեն նվազեցնելով: Բացի այդ, այն պարունակում է կալցիում, ինչ ամրացնում է էմալը:

Թեյ

Լավ նորություն թեյի սիրահարների համար. թեյի տերևները պարունակում են կարևոր բաղադրիչ` պոլիֆենոլ, ինչը դանդաղեցնում է կարիես առաջացնող բակտերիաների աճը:
Անհրաժեշտ է սեյակային ջերմաստիճանի թեյով ողողել բերանի խոռոչը մոտ 10 րոպե:

Ելակ

Դա սալիցինաթթվի, լիմոնաթթվի և խնձորաթթվի արժեքավոր բնական աղբյուր է: Միաժամանակ այն ատամները սպիտակեցնող լավ միջոց է:

Չամիչ

Չամիչում պարունակվող նյութերը օրգանիզմին օգնում են պայքարելու կարիես առաջացնող վնասակար բակտերիաների դեմ: Հարկավոր է հիշել, որ ինչքան մուգ է չամիչը, այնքան ավելի օգտակար է:

Կոշտ մրգեր և բանջարեղեններ

Եթե քնելուց առաջ ուտեք խնձոր, այն կմաքրի ատամների էմալը և կվերացնի բերանի տհաճ հոտը: Այդպիսի հատկություններ ունեն նաև վարունգը, գազարը և շատ այլ բանջարեղեններ:

Դիտումներ: 215 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<