Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է մոդել Անահիտ Հարությունյանը, ով հանրության շրջանում առավել հայտնի դարձավ իր համարձակ լուսանկարներով:
–Անահիտ, եթե հետևենք Ձեր գործունեությանը, ապա կնկատենք, որ դուքորպես մոդել ձգտում եք համաշխարհային չափանիշներին, ըստ Ձեզ` մերերկրում դա որքանո՞վ է հնարավոր:
– Կատարելով որևէ աշխատանք՝ աշխատում եմ անել որակով կամ ընդհանրապես չանել: Ես առաջնորդվում եմ ինձ համար ձևավորված ստանդարտներին համաձայն: Շատ խստապահանջ եմ ինքս իմ հանդեպ և փորձում եմ կատարածս աշխատանքով լումա ներդնել մեր երկրում նորաձևության զարգացման մեջ:
–Գիտեմ, որ պլաններ ունեիք արտերկրում աշխատելու, ի՞նչ փուլում ենգտնվում այդ աշխատանքները, գուցե մի փոքր պատմեիք, թե ո՞ւմ հետ եքպատրաստվում համագործակցել:
– Ես ավելի կենտրոնացված կզբաղվեմ այդ հարցով միայն սեպտեմբեր ամսից, քանի որ այս պահի դրությամբ ունեմ գործող պայմանագիր Հայաստանում: Իսկ թե ո՞ւմ հետ կշարունակեմ աշխատել, տարբերակները մի քանիսն են, որոնց մասին կլուսաբանեմ միայն գործունեությունը սկսելուց հետո:
–Բացի արտերկրում ծավալվող գործունեությունից, այստեղ ի՞նչ պլաններունեք մոդելային բիզնեսի հետ կապված:
-Անկախ ամեն ինչից հետագայում, ինչպես այժմ ես կպահեմ իմ կապը հայաստանյան նորաձևության ոլորտի հետ:
–Մոդելինգը, ինչպես և մի շարք մասնագիտություններ «ժամկետ» ունեն,այսինքն գալիս է մի տարիք, երբ մոդելը այլևս չի կարող զբաղվել իր գործով,հետաքրքիր է՝ դուք ունե՞ք երկրորդ մասնագիտություն:
– Բացի մոդելային կրթությունից, ավարտել եմ ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետը, այժմ հաճախում եմ ֆրանսերենի խմբակ: Մոդելային տարիքիս սպառվելուց հետո հավանաբար կմնամ նույն ոլորտում որպես եկող սերնդի կրթող:
– Վերջերս սկսել եք նաև հաղորդավարությամբ զբաղվել, այս ոլորտում ինչե՞րեք նախատեսում: Կամո Թովմասյանի հետ համագործակցությունըշարունակվո՞ւմ է, թե նոր առաջարկներ ունեք:
– Կամո Թովմասյանի հետ ունեցած համագործակցությունն իմ ունեցած առաջին հաղորդավարական փորձն էր, որից շատ տպավորված եմ: Մոտակա նպատակներումս կա սովորել հաղորդավարություն, դառնալ ոլորտի մասնագետ, այնուհետև ներկայանալ հանրությանը:
–Անահիտ գաղտնիք չէ, որ դուք առավել հայտնի դարձաք Ձեր համարձակլուսանկարներով, նաև գաղտնի չէ, որ մեր ազգային մենթալիտետից ելնելովմեզ համար դեռևս շատ համարձակ քայլ է կիսամերկ լուսանկարվելը, (թեպետգիտեմ, որ Ձեզ համար դա համարձակ քայլ չէ) հետաքրքիր է՝ ուզում էիքկոտրե՞լ կարծրատիպերը, թե այլ մտադրություններ ունեիք:
– Ես չեմ առաջնորդվում նման կերպ, այն է՝ կոտրել կարծրատիպերը: Ընդամենը հանգստիցս որոշ լուսանկարներ գցեցի համացանց առանց որևէ միտումի և նման արձագանքն, անկեղծ ասած, ինձ զարմացրեց:


Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
