Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 18 » Նոր մի անսահման ցավալի լուր կարդացի
20:17
Նոր մի անսահման ցավալի լուր կարդացի

«Նոր մի անսահման ցավալի լուր կարդացի». Լուսինե ԲադալյանՆոր մի անսահման ցավալի լուր կարդացի, ու մտքովս անցավ մի բան խնդրել. եթե մեկն էլ լսի, մտածի, գոհ կլինեմ...
Նոր ուսումնական տարի է սկսվելու շուտով, խոսքս ուղղում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմորդներին և ուսանողներին.

Բժիշկը գրեթե երկրային Աստված է, նրանից, ավելի ճիշտ՝ նրա գիտելիքներից, կախված են մարդկային կյանքեր... նրա ամեն մի սխալն ու անփութությունը կարող է հանգցնել մի տան լույս... դա անսահման մեծ պատասխնատվություն է, գիշեր-ցերեկ պետք է սովորե, մտածել, ստեղծագործել, զարգանալ, ուսումնասիրել. հարկավոր է սովորել ողջ կյանքում՝ անկախ տարիքից ու ձեռքբերումներից... փողով գնված դիպլոմի ու PR-ի արդյունքում ձեռք բերած հեղինակությամբ՝ մեծ է կյանքերի հետ խաղալու վտանգը... իսկ դա մեղք է, որի համար պատիժը միայն դուք չեք կրելու, այլև՝ ձեր սերունդները...
երկար մտածեք ՝ բժիշկ դառնալուց առաջ...

Մեղք ա էս ժողովուրդը... 

հ.գ. Գերմանիայում, ոչ միայն բժիշկ, այլև բուժքույր դառնալուց առաջ, գիտեին, որ ինքնամոռաց ու անտրտունջ պիտի նվիրվեն այդ գործին, դրա համար էլ այդ մասնագիտությունը նախընտրողների պակաս կար, բայց ով արդեն աշխատում էր, որակը համեմատելու չէր։

Ու մի ասեք, որ քիչ են վարձատրում, դրանից են գալիս թերությունները. Ի սեր Աստծո... լավ մանագետը երբեք գումարի խնդիր չի ունենում։

Ինդուկտիվ և դեդուկտիվ մոտեցման խնդիր է, և սա էլ մեր հիմնական անհաջողությունն է...

 
Դիտումներ: 211 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<