Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 20 » Նոր սիրավե՞պ. Արման Նշանյան և Մարիաննա Ոսկանյան
15:53
Նոր սիրավե՞պ. Արման Նշանյան և Մարիաննա Ոսկանյան

Թեև ժամանակին մեր «Բարև, ԵՍ եմ…» ամսագրի «Բա իմացա՞ր» խորագրում անդրադարձել ենք օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանի և ռոդիոհաղորդավարուհի Մարիաննա Ոսկանյանի հնարավոր սիրային կապին, որտեղ երկուսն էլ հերքել էին դա, այնուամենայնիվ, խոսակցությունների ալիքը դեռ չի մարում: Օրերս մեր ընթերցողներից խնդրել էին պարզել՝ արդյոք Արման Նշանյանն ու Մարիաննա Ոսկանյանը դեռ ընկերություն են անում. դրա պատճառը  «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի պրեմիերային էր, որտեղ Արմանին և Մարիաննային միասին էին տեսել:

 

Այս լուրի իսկությունը պարզելու և մշտապես միայն ճշտված լուրեր հրապարակելու ESem.amսկզբունքի համաձայն խոսեցինք Արմանի և Մարիաննայի հետ:

Դերասանը նախ նշեց, որ ինքն այդ ֆիլմի պրեմիերային ներկայացել է ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ուբեռուագայի հետ: Հետո միայն անդրադառնալով իր և Մարիաննայի հարաբերություններին՝ Արմանը նկատեց. «Ես և Մարիաննան ժամանակին` տարիներ առաջ, ռոմանտիկ շփում ունեցել ենք: Իսկ արդեն շատ վաղուց պարզապես լավ ընկերներ ենք: Նա յուրահատուկ գեղեցիկ անձնավորություն է, որին որպես հարազատ մարդ կորցնելը հանցագործություն կլինի»:

 

Արմանը չթաքցրեց, որ ֆիլմի պրեմիերային հանդիպել է Մարիաննայի հետ, քանի որ,  նրա խոսքով, ռադիոհաղորդավարուհու քույրն աշխատել է ֆիլմի համար Հոլիվուդից ժամանած անձնակազմի հետ:

«Մարիաննան ներկա է եղել նկարահանման հրապարակում, պրեմիերային և after party-ին, ընդամենը որպես իր քրոջ նախագծի մի մասնիկ»,- մանրամասնեց դերասանը:

 

ESem.am-ը Մարիաննայից ևս հետաքրքրվեց, թե ինչ հարաբերությունների մեջ է Արմանի հետ, քանի որ ժամանակին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Վահան անունով ընտրյալ ունի, ինչը ևս մտապահել են Արմանի երկրպագուները: Ռադիոհաղորդավարուհին, սակայն, չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ նշելով. «Բավարարվեք Արմանի պատասխանով»:

 
 

 

 
Դիտումներ: 217 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<