Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 14 » Նյարդերը հանգստացնող ուտեստ, որը նպաստում է նիհարելուն
15:15
Նյարդերը հանգստացնող ուտեստ, որը նպաստում է նիհարելուն

Նյարդերը հանգստացնող ուտեստ, որը նպաստում է նիհարելուն168.am-ը գրում է.

Ճիշտ սնունդը լավագույն դեղամիջոցն է։ Առաջարկվող ուտեստը կարգավորում է վահանագեղձի և մակերիկամների աշխատանքը, հանգստացնում է նյարդերը։
Սկզբից կներկայացնեմ բաղադրատոմսը, իսկ հետո կքննարկենք օգտակար ազդեցության մեխանիզմը։

Անհրաժեշտ է
Քսան գրամ ծովակաղամբ, 50 գ կանաչ ոլոռ, 2 գրամ համեմի սերմ, կես թ/գ աղացած կոճապղպեղ, 1 գ աղ, մի քանի հատիկ սև պղպեղ։

Պատրաստման և օգտագործման եղանակը
Բաղադրիչները լցրեք 300 մլ ջրի մեջ, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Կերեք ճաշից 1 ժամ առաջ, շարունակեք երկու շաբաթ։ Եփուկը խմեք օրվա ընթացքում։

Օգտակար ազդեցության մեխանիզմը

  • Ծովակաղամբը պարունակում է յոդ և պանտոտենաթթու, որը կարգավորում է նյարդային աշխատանքը, վահանագեղձի և մակերիկամների հորմոնների գոյացման ընթացքը։ Մակերիկամների կեղևն ունի պանտոտենաթթվի զգալի պաշարի կարիք, որպեսզի կարողանա պայքարել բորբոքումների և սթրեսի դեմ։ Պանտոտենաթթուն անհրաժեշտ է, որպեսզի մակերիկամը կարողանա ադրենալին արտադրել։
  • Ոլոռը պարունակում է B6 վիտամին, որն անհրաժեշտ է սերոտոնինի գոյացման համար, և տրիպտոֆան ամինաթթուն, որից գոյանում է «երջանկության» հորմոն սերոտոնինը և «քնի» հորմոն մելատոնինը։
  • Համեմը պարունակում է բջիջները պաշտպանող սելեն։
  • Սև պղպեղը հարուստ է քրոմով, որը բարձրացնում է հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ։
 
Դիտումներ: 211 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<