Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 28 » Ո՞ր մարզերից են հայ հայտնիները. Ֆոտոշարք
16:53
Ո՞ր մարզերից են հայ հայտնիները. Ֆոտոշարք

Ո՞ր մարզերից են հայ հայտնիները. Ֆոտոշարք

Թեև հաճախ խոսվում է այն մասին, որ Հայաստանում կյանքը կենտրոնացած է Երևանում, և մայրաքաղաքում ծնվածներն առավելություններ ունեն, ցանկացած մարդ՝ ծնված լինի գյուղում, թե քաղաքում, Հայաստանում, թե Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, ցանկություն, նպատակասլացություն ու աշխատասիրություն ունենալու դեպքում կարող է հաջողության հասնել։ Ներկայացնում ենք հայտնիներին, ովքեր Հայաստանի տարբեր մարզերից են, ԼՂՀ-ից, սակայն նպատակը նրանց բերել է մայրաքաղաք։ Նրանցից շատերն արդեն հասցրել են շրջագայել տարբեր երկրներով։

Դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, ծնվել և սովորել է Գյումրիում: Երիտասարդ տարիներին գործունեությունը նրան բերել է Երևան: Այժմ նա Հայաստանի ամենասիրված ու պահանջված դերասաններից մեկն է։

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ծնվել է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում: Դպրոցական տարիներին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ էլ հստակ քայլերով սկսեց առաջ գնալ։

Դերասան Գոռ Հակոբյանը ևս գյումրեցի է։ Ի սկզբանե որպես ռեփեր ներկայացած հումորիստն իր առաջին քայլերն արել է Գյումրիում։ Այժմ նա իր գործունեությունը ծավալում է Երևանում, սակայն ընտանիքը բնակվում է Գյումրիում։

Դերասան Ռաֆայել Երանոսյանը՝ Ռաֆոն, ծնվել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Մասնագիտության մեջ առաջ գնալու մղումը նրան բերել է Երևան ու հաստատել այստեղ։

Դերասան Գարիկ Պապոյանը ծնվել է Գյումրիում, սակայն դեռևս դպրոցական տարիներին տեղափոխվել է Երևան։ «Վիտամինցի» Գարիկն այժմ Հայաստանի ամենասիրված հումորիստներից մեկն է։

Երգիչ Արսեն Սաֆարյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում: 1980թ. տեղափոխվել է քաղաք Հրազդան, ուսանողական տարիներին՝ Երևան, որտեղ էլ նրան սպասում էր երգչի կարիերան։

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը ծնվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, սովորել տեղի դպրոցում, այնուհետև ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և տեղափոխվել Երևան։ Այժմ նա խաղում է թատրոնում, նկարահանվում մի շարք ֆիլմերում, հեռուստանախագծերում։

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ծնվել և սովորել է Ալավերդիում: Երաժշտական բնագավառում նա առաջին քայլերն արել է Ալավերդիում, իսկ 1993 թվականից տեղափոխվել է Երևան։

 
Դիտումներ: 212 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<