Շաբաթ, 06.12.2025, 09:39
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 24 » Ո՞վ է երգչուհի Էմմիի խորհրդավոր ամուսինը
12:05
Ո՞վ է երգչուհի Էմմիի խորհրդավոր ամուսինը

Aysor.am-ը գրում է.

Դեռ ամիսներ առաջ երգչուհի Էմմիի ամուսնության մասին լուրն անակնկալի բերեց ոչ միայն նրա երկրպագուներին, այլև հարազատներին ու մտերմներին: Երգչուհին իր ամուսնության մասին լուրը հայտնել էր Facebook-յան իր էջում, որտեղ իր երկրպագուներին խնդրել էր հարգել իր անձնական կյանքն ու գաղտնիության իրավունքը:

Խորհրդավոր ամուսնության սենսացիոն լուրը տարբեր կարծիքների տեղիք տվեց, իսկ այդ կասկածները փարատվեցին, երբ երգչուհին իր Ինստագրամի էջում տեղադրեց կլորիկ փորիկով մի լուսանկար: Այդ թեմայի շուրջ բազմաթիվ քննարկումներ, անգամ քննադատություններ հնչեցին, իսկ նկարը շատ արագ հեռացվեց: Շատ արագ սկսեցին լուրեր շրջանառվել, թե Էմմին իր ընտրյալի հետ հարաբերություններն օրինականացրել է, դեռ այդ հրապարակումից ամիսներ առաջ, բայց կարողացել է թաքցնել այդ փաստը:

Էմմին իր գրառման մեջ նշել էր միայն, որ ընտրյալը հանրային մարդ չէ և սովոր չէ լրագրողների հետ շփումներին: Նա անգամ իր մորը՝ Նադեժդա Սարգսյանին էր հորդորել, ոչ մի ավելորդ տեղեկություններ չտրամադրել լրագրողներին:

11412273_10153391459503210_7882482679237475026_n2

Երգչուհին իր գրառման մեջ խոստացել էր նաև չկորցնել Հայաստանի հետ կապն ու չհեռանալ երգարվեստից:

Հիշեցնենք, որ գրեթե նույն պատմությունը տեղի ունեցավ երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ, ով իր հարաբերություններն օրինականացրեց քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի հետ, և նույնպես ջանասիրաբար թաքցնում էր իր ամուսնության մասին լուրերը: 

Այսօր էլ շատերին հանգիստ չի տալիս այն միտքը, թե ով է Էմմիի ընտրյալը: Չար լեզուներն ասում են, որ Էմմիի ընտրյալը նույնպես քրեական հեղինակություն է: 

Դիտումներ: 220 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<