Պարոնյան թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը, ով վերջերս ներկայանում էր «Տնփեսա» նախագծում, իրեն ամառային մարդ է համարում։ Նա սիրում է ամառը, քանի որ եղանակը տաք է, աշխատանքային գրաֆիկը՝ թեթև, զբաղմունքները՝ շատ:)

«Ինձ դուր է գալիս ամառվա աժիոտաժը, տեմպն ու ռիթմը։ Ամառը հիմնականում անցկացնում եմ ընկերներիս հետ։ Գնում ենք բնության գիրկ՝ պիկնիկների, պարելու, կարուսելներ, լողավազան... Սիրում եմ նաև մնալ տանը՝ մամայիս հետ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Հասմիկը։
Դերասանուհին այս տարի մի քանի օրով գնացել է Հանքավան, որտեղ լավ ժամանակ է անցկացրել։ «Առաջին անգամ էի Հանքավանում։ Բնությունը դուրս շատ եկավ՝ հաճելի հանգիստ ունեցա։ Առաջիկայում պատրաստվում եմ նորից գնալ»,- ասաց Հասմիկը, սակայն գաղտնի պահեց, թե ում հետ էր գնացել հանգստանալու։)

Հանգիստը կլինի ակտի՞վ, թե՞ պասիվ, կախված է Հասմիկի տվյալ պահի հոգնածությունից և տրամադրությունից։ «Հնարավոր է՝ առաջիկայում ընկերներիս հետ գնանք նաև ծով, սակայն դա դեռ հստակ չէ։ Շատ եմ սիրում լողալ ու վայելել հանգստի այդ տարբերակը»,- նշեց դերասանուհին:
|