Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 19 » Որոնք են բալի բուժիչ հատկությունները
19:55
Որոնք են բալի բուժիչ հատկությունները

763994Բալը ոչ միայն արժեքավոր սննդամթերք է, այլ նաև վիտամինների և օգտակար նյութերի հարուստ աղբյուր՝ հայտնում է toneto.net-ը: Ավանդաբար մենք օգտագործում ենք բալի պտուղները: Սակայն քչերը գիտեն, որ բալի պոչի, ճյուղերի և տերևների մեջ կան շատ օգտակար հանքանյութեր, միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են առողջության պահպանման համար:

Բալը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին B և P, ինչպես նաև ֆոլաթթու, կալցիում, նատրիում, ֆոսֆոր: Բալի մեջ կան օրգանական թթուներ և բջջանյութ:

Բալի թարմ հյութը գրգռում է ախորժակը` նպաստելով ստամոքսահյութի արտադրմանը: Բալի եզակիությունն այն է, որ նպաստում է բջիջներում կանոնավոր նյութափոխանակությանը:

Բալը հաջողությամբ օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ: Այն թարմ վիճակում օգտագործելիս ամրացնում է իմունային համակարգը և նպաստում օրգանիզմից թույների դուրս գալուն, նաև ունի հակասեպտիկ ազդեցություն:

Բալը օգտակար է աթերոսկլերոզի դեպքում և կանխում է սակավարյունության զարգացումը: Բալի տերևներից պատրաստում են եփուկներ, որը օգտակար է հոգեկան, նյարդային խանգարումներով և էպիլեպսիայով տառապող մարդկանց համար:

Դիտումներ: 203 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<