Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 27 » Որտեղ են պատրաստվում հանգստանալ Արամեն և Աննա Թովմասյանը
21:27
Որտեղ են պատրաստվում հանգստանալ Արամեն և Աննա Թովմասյանը

Շարունակով ներկայացնել հայ հայտնիների ամառային հանգստի հետ կապված նյութեր՝ խոսեցինք Աննա Թովմասյանի հետ։ BlogNews.am-ի հետ նա պատմեց պլանավորած հանգստի մասին. «Արամեն հրավեր է ստացել Հունաստանի հայ համայնքի կողմից՝ մասնակցելու օգոստոսին այնտեղ կայանալիք համերգին: Մեծ հաճույքով համաձայնվեցինք, այնտեղ էլ կհամատեղենք մեր հանգիստը»:

Աննան ակտիվ հանգստի սիրահար է, նախընտրում է այնպիսի վայրեր, որտեղ և՛ ծով կա, և՛ երկիրն ունի նաև հետաքրքիր պատմություն. «Հունաստանը դասվում է այն պատմական երկրների թվին, որտեղ կարելի է շրջել և ուսումնասիրել պատմությունը: Արամեն ավելի պասիվ հանգստի սիրահար է, որտեղ բացի իրենից էլ ոչ մեկ չի լինի, իհարկե ես նրա համար բացառություն եմ»:

Աննայի հանգստի ճամպրուկի մեջ պարտադիր լինում է լողազգեստ, արևից պաշտպանվելու քսուկ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է ծովափում: Նա դժվարացավ նշել նրանց անցկացրած ամենաթանկ հանգստի վրա ծախսված գումարի չափը, փոխարենն ասաց. «Ինձ համար ամենաթանկ հանգիստն իմ սիրելիի հետ անցկացրած ժամանակն է, իսկ անցած տարի մեր սանիկների հետ Բուրգաս էինք մեկնել հանգստանալու, շատ ուրախ անցավ, մինչև այսօր հիշում ենք որոշ դրվագներ այդ հանգստից և ծիծաղում»:

Պարզվում է՝ հանգստի ընթացքում Աննայի հետ հետաքրքիր միջադեպեր ևս պատահել են, նա պատմեց դրանցից մեկը. «Երբ մնում էինք հինգաստղանի հյուրանոցում, իսկ հյուրանոցի սպասարկումը չէր համապատասխանում աստղերին, ես մոտեցա մենեջերին՝ դժգոհությունս հայտնելու: Ասացի, որ ձեր սպասարկումը հինգաստղանի հյուրանոցի հետ կապ չունի, նա էլ ժպտալով նայեց ինձ և ասաց, որ հյուրանոցը չորսաստղանի է: Ես զարմացած ասացի՝ իսկ ինչո՞ւ է հյուրանոցի պատին հինգ աստղ նկարած, նա էլ պատասխանեց, որ սա ընդամենը ձևավորում է, և բոլորս սկսեցինք բարձր ծիծաղել»:

Դիտումներ: 153 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<