Շաբաթ, 06.12.2025, 08:03
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 21 » Որտեղ են պատրաստվում հանգստանալ հաղորդավարները
14:46
Որտեղ են պատրաստվում հանգստանալ հաղորդավարները
 

Որտեղ են պատրաստվում հանգստանալ հաղորդավարները168.am-ը գրում է.

«Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը դեռ չի որոշել, թե որտեղ է անցկացնելու ամառային արձակուրդները, բայց շատ է սպասում այդ օրերին:

««Երանությանս» 15 օրերը սկսվելու են միայն օգոստոսին: Հանգստի վայրը հավանաբար կորոշենք ընկերուհիներիս հետ: Արձակուրդը վայելելու լավագույն տարբերակն ինձ համար ծովի ներկայությամբ է պայմանավորված: Պաշտում եմ ծովն ու ալիքները: Կարծում եմ՝ լավագույն հանգստի միջոցը հենց այն է, երբ ամբողջությամբ ներդաշնակ ես ծովի և բնության հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էռնան: Մեր հարցին, թե ֆինանսապես որքանո՞վ է պետք պատրաստված լինել՝ լիարժեք հանգստանալու համար, Էռնան պատասխանեց. «Ասում են՝ փողը երբեք շատ չի լինում: Ամեն դեպքում պետք է փորձեմ «տեղավորվել» այնքան գումարի մեջ, որքան նախատեսել եմ: Հանգստի մեջ առաջնահերթ է դրական մարդկանցով շրջապատված լինելը: Իմ պարագայում բախտս բերել է»: Հայաստանում հանգստի գոտիների չարդարացված թանկ գների վերաբերյալ Էռնայի կարծիքը հետևյալն է. «Համարում եմ, որ գներն անհիմն բարձր են: Չնայած հրաշալի բնություն ունենք, բայց ես ծով եմ սիրում»:

Ernan Elizbaryan1

Ernan Elizbaryan

ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենից ամենա» հաղորդման հեղինակ և վարող Լիաննա Տեր-Մինասյանն ասում է, որ իր ամառային հանգիստը մանկությունից մինչ օրս անցնում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ բնակվում է իր մորեղբոր ընտանիքը, իսկ վերջին տարիներին՝ նաև քույրը: «Այս տարին ևս բացառություն չէ: Պլանավորում եմ նաև մի քանի օրով մեկնել Իսպանիա: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Ինչ վերաբերում է, թե ում հետ եմ նախընտրում անցկացնել ամառային արձակուրդներս, ասեմ, որ մեզ մոտ արդեն ավանդույթ է դարձել՝ հանգիստն ընտանիքի անդամների հետ»,- ասում է Լիաննան:

Lianna Ter-Minasyan1

Մեր հարցին, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ ամառային հանգստի համար նախատեսել, Լիաննան պատասխանեց. «Միշտ տարբեր է լինում, դժվարանում եմ պատասխանել: Հատկապես՝ հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը»: Հայաստանյան հանգստյան գոտիների գնային քաղաքականության վերաբերյալ, Լիաննայի տեսակետը հետևյալն է. «Հայաստանում մատչելի չեն, թերևս, միջազգային չափանիշներով վերանորոգված կամ նորակառույց հանգստյան ռեզորթները: Բնականաբար, դրանց վրա արվում են լուրջ ներդրումներ, որոնք, ենթադրվում է, որ պետք է ետ բերվեն և ապահովեն որոշակի չափով շահույթ. սա բիզնեսի օրենքն է: Այլ հարց է, որ այդ շքեզ ռեզորթների կողքին պետք է լինեն նաև ավելի մատչելի՝ միջին դասի հանգստյան տներ՝ ցիվիլ, կոկիկ և առանց ավելորդ շքեղության ու ճոխության: Եվ այն, բնականաբար, արդեն հասանելի կլինի նաև միջին խավի մարդկանց համար: Մեզ մոտ ծայրահեղություն է ամեն հարցում: Լավ է, որ կան նման շքեղ, թանկաժեք հանգստյան տներ: Թող դրանք աշխատեն զբոսաշրջիկների և մեծահարուստների համար: Իսկ մեր՝ միջին խավի համար թող որ լինեն միջին դասի, ֆինանսական առումով հասանելի ամառանոցներ»:

Lianna Ter-Minasyan

Դիտումներ: 244 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<