Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 6 » Պապարացիները կվճարեն Քարդաշյանին մերկ լուսանկարելու փորձի համար
19:28
Պապարացիները կվճարեն Քարդաշյանին մերկ լուսանկարելու փորձի համար

39

Քիմ Քարդաշյանը շատ է նյարդայնացել՝ տեղեկանալով Լոս Անջելեսում սեփական տան լողավազանում իրեն լուսանկարելու և իբր ամբողջովին մերկ լուսանկարները ցուցադրել խոստացող նորությանը: Նրա իրավաբանները ֆոտոգործակալությանը սպառնացել են դատական հայց ներկայացնել, հայտնում է TMZ-ը:

Լուրը չորեքշաբթի օրը հայտնվել է լոսանջելեսյան X17 ֆոտոգործակալության կայքում: Քարդաշյանի փաստաբան Մարտին Սինգերը թղթակիցներին նամակ է գրել, որում ընկերությանը մեղադրել է ուղղաթիռից Քիմին լուսանկարելու համար:

Ավելին՝ թղթակիցները ստել են՝ ասելով, որ Քիմն առանց հագուստի է եղել, պարբերականին վստահեցրել է Սինգերը: Իրականում նա կապույտ բիկինիով է եղել, և երբ իր գլխավերևում տեսել է ուղղաթիռը, արագ սրբիչ է վերցրել, որ ծածկվի, վրդովմունքով նշել է իրավաբանը:

Սինգերը X17-ին զգուշացրել է, որ եթե ընկերությունը փորձի վաճառել լուսանկարը, նրան մեծ վնաս է սպառնում մասնավոր տարածք ներխուժելու համար: Սպառնալիքներից հետո լուսանկարները ջնջվել են:

Դիտումներ: 188 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<