Tert.am-ը գրում է.
Keepin Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն այնպիսի մեծ ճանաչում ունի աշխարհում, որ զարմանալի չէ այն փաստը, որ իգական սեռի բազում ներկայացուցիչներ փորձում են կրկնօրինակել 34-ամյա աստղի արտաքինն ու ապրելաոճը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ասվածն ապացուցում է լոնդոնաբնակ Դելիսիա Կիկուլվեն, ով ջանք չի խնայում հայազգի գեղեցկուհուն նմանվելու համար: Հետաքրքրական է, որ Դելիսիան «խաղի մեջ» ներքաշել է նաև իր դստերը` Դիորին, ով «ստանձնել» է Քարդաշյանի դստեր` փոքրիկ Նորթի դերը:
Բրիտանուհին, հետևելով հեռուստաաստղի օրինակին, իր ու դստեր համար գնում է թանկ դիզայներական հագուստներ ու մշտապես ներկայանում գլամուրային տեսքով: Ի դեպ, 29-ամյա Դելիսիան արտաքնապես որոշ նմանություններ ունի Քարդաշյանի հետ, ինչը նրան է՛լ ավելի է ոգևորում:
«Ես այնքան շոյված եմ զգում, երբ փողոցում մարդիկ ինձ ու դստերս նմանեցնում են Քիմ Քարդաշյանին ու Նորթին: Դա ինձ համար շատ փակ դռներ է բացում»,- խոստովանել է կինը:


.PNG)