Ամառային հանգստի սեզոնի ամենաթեժ փուլում The Telegraph պարբերականը հրապարակել է լավագույն մասնավոր կղզիների ցանկը, որի լավագույն 5-յակը ներկայացնում ենք ստորև:
Ուսումնասիրելով կից հրապարակված ֆոտոշարքը` տպավորություն է ստեղծվում, թե դրախտի փոքրիկ կտորները ծվարել են փիրուզագույն անապակ ջրերի ու զմրուխտյա կանաչի մեջ:
Նեկեր կղզի

Վիրջինյան կղզիախմբում գտնվող Նեկերը պատկանում է գործարար Ռիչարդ Բրենսոնին, և տեղավորում է 30-ից ոչավելի մարդ:
Լաուկալա կղզի, Ֆիջի

Այն պատկանում է միլիարդատեր Դիտրիխ Մատեշիցին:
Վելաա կղզի

Մալդիվներում գտնվող կղզին պատկանում է չեխ միլիարդատեր Ժիրի Սմեժչին:
Սոն Սաա

Այս մասնավոր կղզին գտնվում է Կամբոջայի հարավային ափերի մոտ` ծովային արգելոցի կենտրոնում:
Կոկո Պրայվ Կուդա Հիթի

Այն գտնվում է Մալդիվյան կղզիախմբում: