Շաբաթ, 06.12.2025, 07:48
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 5 » Սկանդալ` «Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքի շուրջ (ֆոտո)
19:17
Սկանդալ` «Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքի շուրջ (ֆոտո)

Սկանդալ` «Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքի շուրջ (ֆոտո)

Esem.am-ը գրում է.

Կարծես սկանդալ է հասունանում «Բախտաբեր» հեռուստասերիալի, մասնավորապես՝ դրա համանուն սաունդթրեքի շուրջ: Միայն վերջերս հանդիսատեսի դատին հանձնված«Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքը, որը կատարում է երգիչ Արման Թովմասյանը, հասցրեց հայտնվել անդրկուլիսյան այնպիսի խոսակցությունների կիզակետում, որ որոնցից գրագողության հոտ է փչում:

5571af78b7713_medium

Բանն այն է, որ տեսահոլովակի պատրաստ լինելու օրվանից բոլորիս հայտնի էր դարձել, որ երգի խոսքերի հեղինակը սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանն է,  երաժշտության հեղինակը` Ռիչարդ Մադլենյանը:

Սակայն ESem.am-ին հայտնի դարձավ, որ իրականում երգի խոսքերի հեղինակը ոչ թե սերիալի սցենարիստն է, ինչպես նշված է տեսահոլովակում, այլ  դերասանուհի, մասնագիտությամբ ռեժիսոր Մերի Հակոբյանը: Վերջինս Ինստագրամի իր էջում նույնիսկ դրա առնչությամբ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «Հուսով եմ՝ շատ շուտով կուղղվի սխալը, Անահիտ Մխիթարյանը համահեղինակ է, երգը ստեղծվել է իմ գրած խոսքերի հիման վրա»:

Չնայած այս մակագրությանը՝ Մերի Հակոբյանը ESem.am-ի հետ զրույցում պնդեց, որ երգի խոսքերի հեղինակը հենց ինքն է: «Եթե այս թյուրիմացությունը չուղղվի. ես իմ իրավունքները կպահանջեմ: Դա իմ երգն է, ես ապացույցներ ունեմ»,- շեշտեց մասնագիտությամբ ռեժիսոր դերասանուհին:

Մեր այն հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է նշել, որ Անահիտ Մխիթարյանը երգի  համահեղինակն է, Մերին ընդգծեց. «Որովհետև որոշ բառեր փոխելով՝ երգի հեղինակ չեն դառնում»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Աղբյուրը` http://www.esem.am/
Դիտումներ: 379 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<