Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 2 » Սոս Ջանիբեկյանն ու Դիանա Մալենկոն հարսանիքի են պատրաստվում:)
16:25
Սոս Ջանիբեկյանն ու Դիանա Մալենկոն հարսանիքի են պատրաստվում:)

Միշոյի, ՀՏ Հայկոյի, Սոս Ջանիբեկյանի, Դավիթ Թովմասյանի, Մկոյի, Դիանա Մալենկոյի, Սոնա Շահգելդյանի, Մարջան Ավետիսյանի, Էվա Խաչատրյանի, Նաիրա Շահիրյանի և այլոց մասնակցությամբԴավիթ Բաբախանյանի նոր՝ «Հյուսիս-հարավ» ֆիլմի մասին BlogNews.am-ը պատմել է իր ընթերցողներին։

Օրերս BlogNews.am-ը ներկա էր ֆիլմի նկարահանումներին և ֆիքսել է հետաքրքիր պահերը, այդ թվում՝ ընդմիջման ժամանակ քնած Դիանային։) Նկարահանման հրապարակում Սոս Ջանիբեկյանի ու Դիանա Մալենկոյի հերոսները հարսանիքի նախապատրաստական հարցերով գալիս են հարսանյաց սրահ՝ զգեստ ընտրելու։ Թեև ֆիլմում Դիանան այլ ընտրյալ ուներ, իրադարձություններն անսպասելի զարգացում են ապրում։ 4 տղաներից՝ Սոսի, Միշոյի, ՀՏ Հայկոյի և Դավթի կերպարներից ո՞ւմ հետ է ամուսնանում Դիանայի հերոսուհին, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո:)

«Կերպարս համապատասխանում է «լավ» և «ճիշտ» աղջկա բոլոր դրսևորումներին, ում դժվար է չսիրահարվել։ Անուշը պարզ, դրական, խելամիտ աղջիկ է, ով հստակ գծել է իր կյանքի ուղին և գիտի՝ ինչ է անում, սակայն կյանքը երբեմն անակնկալներ է մատուցում զգացմունքների և իրադարձությունների առումով։ Ես ու Անուշն իրար նման ենք կենսախնդությամբ և պարզությամբ ու տարբեր՝ զգացմունքայնությամբ»,- նշեց Դիանան։

Սոսն էլ ասաց, որ մարմնավորում է երևանյան լավ, բարի, ազնիվ, ռոմանտիկ, երազկոտ երաժշտի. «Հերոսս ունի և՛ սիրային, և՛ ընկերական պատմություն։ Շնորհիվ ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի՝ տարիների ընթացքում վաստակած փորձի և դետալներում սուր հումորի զգացողության՝ կերպարս ինչ-որ չափով հումորային է։ Հավեսով եմ կերտել դերս, հուսով եմ՝ հանդիսատեսը դժգոհ չի մնա։ Սա երևանյան կոլորիտով ֆիլմ է, որտեղ բացակայում է անմակարդակ հումորը»։

Հարսանեկան իրավիճակներում Սոսին և Դիանային նկարելիս հետաքրքրվեցինք նաև նրանց անձնական հարաբերություններով, քանի որ մարդիկ չեն դադարում խոսել նրանց կապի մասին։ «Դիանա Մալենկոյին ճանաչում եմ արդեն երկար տարիներ, շատ պայծառ աղջիկ է, լավ երեխա։ Ես իրեն շատ լավ եմ վերաբերվում, նույնիսկ այնքան լավ, որ թույլ չեմ տա սիրավեպ ունենալ ինձ նմանի հետ:)»,- ծիծաղելով ասաց Սոսը։

Դիանան էլ նկատեց, որ էլի է խոսել իր և Սոս Ջանիբեկյանի հարաբերությունների մասին։ «Գիտեի, որ ֆիլմից հետո հնարավոր է՝ կրկին խոսակցություններ տարածվեն, սակայն գոյություն ունեն աշխատանքային և անձնական հարաբերություններ։ Այս նկարներն արվել են աշխատանքային պրոցեսում, հետևաբար կապ չունեն անձնականի հետ։ Մենք շատ հարազատ ենք իրար, բայց ոչ անձնական հարթակում. մենք սիրավեպ չունենք։ Սոսի հետ խաղալն ինձ համար շատ հաճելի է, նա շատ լավ գիտի իր գործը ֆիլմում, քանի որ արդեն փորձառու է, ես էլ ընթացում փորձում եմ սովորել նրանից, խորհուրդներ հարցնել»,- եզրափակեց Դիանան։

Աղբյուրը՝http://blognews.am/arm/news/283120/sos-janibekyann-u-diana-malenkon-harsaniqi-en-patrastvum.html

Դիտումներ: 361 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<