Շաբաթ, 06.12.2025, 07:48
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 19 » Ճարպերի կուտակում` փորի հատվածում. Ինչպես պայքարել դրանց դեմ
12:56
Ճարպերի կուտակում` փորի հատվածում. Ինչպես պայքարել դրանց դեմ

Steptohealth.ru կայքը գրում է, որ փորի շրջանում ճարպերից ազատվելու համար պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքերի վրա:

1. Վազեք, շատ քայլեք, հեծանիվ քշեք: Սրանք կօգնեն ոչ միայն ազատվել ավելորդ քաշից, այլև մոռանալ խնդիրների մասին և հանել սթրեսը:

2. Պետք է աշխատեն բոլոր մկանները: Որոշ մարդիկ կարծում են, թե փորի շրջանում ճարպերից ազատվելու համար բավարար է այդ հատվածում վարժություններ անելը: Դա ճիշտ չէ. իրականում անհրաժեշտ է աշխատեցնել մկանների բոլոր խմբերը:

3. Յոգայով զբաղվեք: Յոգան կօգնի ավելի լավ հասկանալ ձեր մարմինը, ձեզ հարմարավետության զգացում կպարգևի, կլուծի նաև ավելորդ քաշի հետ կապված խնդիրները:

4. Հրաժեշտ տվեք շաքարին: Աշխատեք հնարավորություն սահմաններում խուսափել այն մթերքներից և ըմպելիքներից, որոնք շաքար են պարունակում: Նախ՝ շաքարն այնքան էլ օգտակար չէ առողջության համար, բացի այդ` նպաստում է ճարպերի կուտակմանը փորի հատվածում:

5. Հրաժարվեք դեղամիջոցներից և «հրաշագործ» միջոցներից: Հիշե՛ք, միակ միջոցը, որն առանց վնասելու կարող է քաշի նվազեցման բերել, առողջ սնունդն է և ֆիզիկական ակտիվությունը:

Թարգմանությունը 168.am-ի

Դիտումներ: 239 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<